211652_close_icon
views-count5212 դիտում article-date 13:26 25-11-2021

Ինչո՞ւ են պարգևատրվում Շիրակի կադաստրի՝ քրգործով անցնող աշխատակիցները․ կառույցի՝ ոչինչ չասող պատասխանը. Irakanum.am

Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներից մեկում տեղեկացրել  էր, որ ՀՀ կադաստրի կոմիտեի  Շիրակի մարզային ստորաբաժանման մի քանի աշխատակիցներ՝ Գոհար Պողոսյանը, Արսեն Պողոսյանը, Աղունիկ Վարդանյանը, Արմինե Մուրադյանը, Ժորա Ոսկանյանը և Ալբերտ Գրիգորյանը ներգրավված են  Պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների շարքին պատկանող քրեական գործի մեջ, որը  հարուցվել է Շիրակի մարզի  քննչական կոմիտեում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  միանգամից երեք հոդվածներով։

Մեկը Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով է,  խոսքը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին է, մյուսը՝ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով է, այսինքն՝ պաշտոնեական կեղծիքն է, 3-րդը՝ Քրեական օրենսգրքի  325 հոդվածի 1-ին մասով է, այսինքն՝ Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելն է։

Այս մասին մեզ տեղեկացրել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գրել էինք նաև, որ չնայած ծանր պատիժ սահմանող քրեական հոդվածների առկայությանն, այս աշխատակիցներն անհասկանալի պատճառներով խրախուսվում են իրենց  ղեկավարության կողմից՝ պետական բյուջեից ամենաամսյա, անդադար պարգևավճարներ ստանալով։

Ստացվում է, որ այս կառույցում ջատագովում են պետության դեմ ուղղված հանցագործությունները՝ պետությանը վնաս հասցնելու մեջ ներքաշվածներին պետական պարգևներ չխնայելով։

Irakanum.am-ը գրավոր դիմել էր  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին՝ շատ կոնկրետ հարց ուղղելով, թե քրեական գործի հարուցումից հետո վերոհիշյալ աշխատակիցներին հատկացվե՞լ են արդյոք պարգևավճարներ և եթե հատկացվել են, ապա՝ որքա՞ն գումար։

Կադաստրի կոմիտեից տրվել է մեր հարցման բովանդակության հետ ընդհանրապես առնչություն չունեցող, ոչինչ չասող  պատասխան։

Կադաստրի կոմիտեի պատասխանում գրված է հետևյալը․

« Ի պատասխան ձեր հարցման, հայտնում ենք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի աշխատակիցների պարգևատրումը իրականացվում է համաձայն գործող օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր