211652_close_icon
views-count2781 դիտում article-date 22:49 24-11-2021

Գյումրիում թալանել են 81-ամյա կնոջ բնակարանը․ ձերբակալվել են երիտասարդ տղաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 19-ին Գյումրիում  բնակարանային գողություն է կատարվել․ թալանել են  81-ամյա թոշակառու մի կնոջ տունը։ Վերջինս ընդամենը մեկ ժամով՝ ժամը 16․00-ից 17․00-ի սահմաններում բացակայել է տնից, վերադառնալով՝ տեսել է տան դռան ապակին կոտրված, փողն ու իրերն էլ՝ գողացված։

Նրա դուստրն անմիջապես դիմել է ոստիկանության Մուշ բաժին, որի աշխատակիցները հանցագործության կատարումից ուղիղ երկու ժամ հետո  բացահայտել են գողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական էջից, որտեղ տեղադրվել է  նաև տեսանյութ։

Ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով  բերման են ենթարել 24-ամյա երիտասարդի, այնուհետ նրա 28-ամյա ընկերոջը։ Վերջինս թեև հրաժարվել է ցուցմունք տալ, սակայն գողոնը հայտնաբերվել ու առգրավվել է հենց նրա տնից։ Երիտասարդները, ըստ պաշտոնական հաղորդագրության, ձերբակալվել են, հարուցվել է քրգործ Շիրակի մարզի քննչական վարչությունում։

Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում գողության դեպքերը նվազել են, այս մասին դեռ հոկտեմբերի 11-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը՝  ներկայացնելով իր պաշտոնավարման 9 ամիսների ընթացքում մարզում արձանագրված հանցագործության պատկերը։ «Էական նվազում ունենք գողությունների դեպքերով, արձանագրվել է 164 գողության դեպք, նվազել է 35 դեպքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար։ Դրանից 31-ը բնակարանային գողություններ են, այստեղ էլ նվազում ունենք 17 դեպքով։ Արձանագրվել է կողոպուտի 6 դեպք, այս հանցատեսակը նվազել է 5-ով», -ասել էր դատախազը

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր