211652_close_icon
views-count2205 դիտում article-date 20:56 24-11-2021

Դատարանը Բենզեմային դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման

Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի փաստաբան Սիլվեն Կորմեն հայտնել է, որ դատարանի որոշումը՝ կապված Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մատյո Վալբուենայի շանտաժի գործի հետ, բողոքարկվելու է։

Դատարանը Կարիմին մեղավոր էր ճանաչել՝ առաջադրելով մեկ տարվա պայմանական ազատազրկում և 75 հազար ֆունտի չափով տուգանքի վճարում։

«Դատարանը հստակ հայտնեց, որ Կարիմը չի գիտակցել իր գործողությունների հանցագործ էությունը։ Դա շատ անարդար վճիռ էր, առանց ապացույցների։

Բողոքարկումն անխուսափելի է, և մենք կբողոքարկենք որոշումը, որովհետև Բենզեման ամաչելու ոչինչ չունի։ Նրա հեղինակությունը կվերականգնվի վերաքննիչ դատարանում»․- փաստաբանի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը։

Նմանատիպ նյութեր