211652_close_icon
views-count1002 դիտում article-date 22:37 24-11-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 24-ին վերահսկել է Երևանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտը։

Դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 2 դեպք։ Ուղեւորների կողմից դիմակ չկրելու հիմքով կազմվել են արձանագրություններ։ Հանրային տրանսպորտի վերահսկողությունը շարունակական կլինի։
 

Նմանատիպ նյութեր