Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից
shantnews.am-ը գրում է. Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
«Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։
Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող պատվաստման ամբողջական կուրսն անցած քաղաքացիների վրա։