2349 դիտում
12:16 24-11-2021
Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել Սուրեն Պապիկյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Սուրեն Ռաֆիկի
Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Համոզմունք եմ հայտնում, որ Ձեր գործունեությունն այս բարձր և պատասխանատու պաշտոնում կնպաստի մեր երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու հետագա զարգացմանը՝ ի շահ խաղաղության և միջազգային անվտանգության։
Հարգելի Սուրեն Ռաֆիկի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության»։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
916 դիտում
16:06 04-02-2025
Իննա Թորգոմյանը նշանակվել է Կիպրոսում ՀՀ դեսպան
889 դիտում
15:39 04-02-2025
Պարոն Ավինյանը մանիպուլացնում է ու հատուկ մոլորեցնում մարդկանց. Հայկ Մարության