211652_close_icon
views-count73929 դիտում article-date 10:32 24-11-2021

Ավտովթար Երևանում. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Երևանում:

Ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Գերմանիայի Հանրապետության քաղաքացի, 31-ամյա  Էրիկ Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել  է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Սիրիայի  Արաբական Հանրապետության բնակիչ, 78-ամյա  Ալեքսանդր Շադոյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ժորա Հակոբյանն ու Ռոբերտ Ղազարյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև  «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության վթարային մասնագետ Արմեն Սաֆարյանը;

Վթարի  փաստով  պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր