211652_close_icon
views-count4359 դիտում article-date 18:49 23-11-2021

Հրապարակում հանրահավաք անցկացնող «Ազատագրական շարժում»-ը Փաշինյանից պահանջում է գալ ու իրենց հարցերին պատասխանել. News.am

Մենք այստեղ ենք հրավիրում Նիկոլ Փաշինյան, թող գա, լայվի փոխարեն հենց այս ամբիոնից պատասխանի մեր հարցերին: Այս մասին Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հանրահավաքի ժամանակ հայտարարեց խմբի անդամ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

«Նա իրեն ներկայացնում է որպես ժողովրդական գործիչ, ուրեմն չպետք է խուսափի ժողովրդից, պահանջում ենք, որ նա գա այստեղ ու պատասխանի հարցերին: Եթե խուսափեց, ապա դա նկատի կունենանք եւ հաշվի կառնենք մեր հետագա գործողություններում:

Ներկայացնում ենք 3 պահանջ.

1.           Կանխել սահմանազատման ու սահմանագծման հակահայկական ծրագիրը, այդ  թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը

2.           Թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել

3.           Պահանջում ենք, որ ՀՀ իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը եւ պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Այս երեք պահանջի հետ ո՞ր քաղաքական ուժը համամիտ չէ: Ընդունենք՝ մենք վատն ենք, հարգելի՛ ընդդիմադիրներ, մենք մեր պահանջներն ենք ներկայացնում, ձեզ մեր մրցակիցները չենք համարում, վերկուսակցական շարժում ենք հիմնել, եթե այս կետերի հետ համաձայն չեք, այլ խնդիր է՝ քննադատեք ու վարկաբեկեք մեզ, բայց սա է մեր պահանջը:

Կոչս ուղղում եմ նաեւ իշխանության մեջ գտնվող այն մարդկանց, որոնք իրենց հայրենիքը սիրում են, վստահ եմ՝ կան նման մարդիկ: Շատերն իրենց ներշնչել են, որ երկրի այս ձախորդությունները միստիկ երևույթների ու չար մարդկանց պատճառով են, եւ ոչ թե իրենց ղեկավարության ապաշնորհ կառավարման: Հարգելի՛ հայրենասեր իշխանավորներ, եթե դուք այս երեք կետերը պահանջեք, ոչինչ չի խանգարի ձեր լիազորությունների շրջանակում պահանջեք սա, որպեսզի նա կատարի դրանք»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Նմանատիպ նյութեր