211652_close_icon
views-count8160 դիտում article-date 18:36 23-11-2021

«Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել»․ Սելահաթթին Դեմիրթաշ. Ermenihaber.am

Թուրքիայում ավելի քան երեք տարի անազատության մեջ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը թուրքական Artı TV-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, թե «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն արդեն ծնկի է եկել։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։


Դեմիրթաշն ընդգծել է, որ պետության ներսի ուժային կենտրոններն այլևս չեն աջակցելու Էրդողանին և չեն դառնալու նրա հանցակիցը։

ԺԴԿ-ի նախկին առաջնորդը խոսել է նաև «հետէրդողանական» Թուրքիայում նոր կառավարման համակարգի կառուցման գործում քրդերի և կուսակցության հնարավոր դիրքորոշման մասին։

«Մեր կուսակցությունն արդեն հայտարարել է, որ դիրքավորված է գործող դաշինքներից դուրս։ Ո՛չ ընտրական գործընթացի ժամանակ, ո՛չ ընտրություններից հետո ԺԴԿ-ն ու քրդերը տրիբունայից չեն հետևելու, թե ինչ է կատարվում։ Ընդհակառակը՝ կուսակցությունը՝ որպես քաղաքականության կառուցողական տարր, լինելու է այդ գործընթացի կենտրոնում։ Չի կարելի թույլ տալ, որ, ինչպես մեկ դար առաջ, երբ հանրապետությունը գրեթե նորից էր կառուցվում, քրդերը և մյուս հատվածները կրկին դուրս մղվեն և անտեսվեն»,-ասել է Դեմիրթաշը։

Նմանատիպ նյութեր