211652_close_icon
views-count1643 դիտում article-date 16:36 23-11-2021

Բասկետբոլի Vbet Ա-Լիգայում երկրպագուն դիպուկ նետումով հաղթել է 1 մլն դրամ մրցանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի բասկետբոլի Vbet Ա-Լիգայի հանդիպումների ընթացքում անցկացվող խաղարկությունում գրանցվել է առաջին հաղթողը: Սարգիս Հակոբյանը դիպուկ նետում է կատարել խաղահրապարակի կենտրոնից և հաղթել սահմանված մրցանակը՝ 1 մլն դրամը: Vbet Ա-Լիգայի 2021/22 բոլոր հանդիպումների ընդմիջումներին անցկացվում է խաղարկություն, որի շրջանակում հանդեսատեսից պատահականությամբ ընտրված երկու մասնակիցները ստանում են երկու հնարավորություն՝ դիպուկ նետում կատարելու խաղահրապարակի կենտրոնից:

Թեև մինչ այդ մասնակիցներից շատերը բավականին մոտ էին դիպուկ նետման՝ առաջին հաղթողը գրանցվել է մրցաշրջանի միայն 19-րդ խաղում՝ «Ուրարտու» - ՖԻՄԱ: Սարգիս Հակոբյանը երկրորդ փորձից գնդակը նետեց ուղիղ զամբյուղի մեջ, որից հետո հայտնվեց «Ուրարտուի» բասկետբոլիստների գրկախառնությունների մեջ:

Vbet Ա-Լիգայի հաջորդող հանդիպումների ընթացքում ևս խաղարկությունն անցկացվելու է՝ կրկին 1 մլն դրամ մրցանակով: Բոլոր խաղերն անցկացվում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դահլիճում: Խաղացանկին կարելի է ծանոթանալ Vbet Ա-Լիգայի ֆեյսբուքյան էջում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր