211652_close_icon
views-count1695 դիտում article-date 23:51 22-11-2021

Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ են դարձել Մանվել Խնձրցյանը, Մենուա Յարիբեկյանը և Մհեր Մարկոսյանը

Նոյեմբերի 20-ից 25-ը զինվորականների ըմբշամարտի աշխարհի 35-րդ առաջնությանը մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ առաջնությանը մասնակցում են 22 երկրների մարզիկ զինծառայողներ։ ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված ըմբիշները պայքարում են գրեթե բոլոր քաշային կարգերում։

Ըմբշամարտի առաջնության մեկնարկային օրը՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ բոլոր զինծառայող-ըմբիշները նվաճել են մեդալներ. 57 և 74 կգ քաշային կարգերում Մանվել Խնձրցյանը և Մենուա Յարիբեկյանը արժանացել են բրոնզե, իսկ 86 կգ քաշային կարգում Մհեր Մարկոսյանը՝ արծաթե մեդալների:

Նոյեմբերի 22-ին մրցապայքարի են դուրս եկել Հարություն  Մանուկյանը (61 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ)։

Նմանատիպ նյութեր