211652_close_icon
views-count3661 դիտում article-date 18:14 22-11-2021

Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց. Ժոզե Մոուրինյո

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյոն մեկնաբանել է Ա Սերիայի 13-րդ տուրում «Ջենոայի» հետ խաղը (2:0):

«Դժվար հանդիպում էր, սակայն մենք առավելություն ունեինք: Ուղղահայաց խաղը միշտ չէր, որ ստացվում էր: Խաղի թելը մեր ձեռքում էր: Թույլ չէինք տալիս, որպեսզի «Ջենոան» հակագրոհի:

Մխիթարյանը պարզապես հիանալի հանդիպում անցկացրեց:

Պետք է առանձնացնեմ նաև Աֆենա-Գյանի խաղը: Նրա խաղադաշտ մտնելով թիմը սկսում է ավելի դինամիկ խաղալ: Նա իր էներգիայով և հզորությամբ, մեծ գլխացավանք է դառնում մրցակիցների համար»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Armsport.am-ը:

Մխիթարյանն  այս խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր