211652_close_icon
views-count6698 դիտում article-date 16:39 22-11-2021

Արագածոտնի մարզի Թալինի շրջանում հայ դյուցազունների համար բացվեց Դյուցազնատուն. newinfo.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

newinfo.am-ը գրում է. «Արագածոտնի մարզի Թալինի շրջանում հայ դյուցազունների համար բացվեց Դյուցազնատուն։ Էլ ինչ հայ առանց Hi-Am հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոնի։ Գինեսի քառակի և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը լինելու է նորաբաց մարզակենտրոնի տնօրենը, ում նպատակն է շնորհալի հայ պատանիներին մարզելով դարձնել ապագա հայ դյուցազուններ և Գինեսի ռեկորդակիրներ։
 
Բացմանը ներկա էին Hi-Am հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանը, ով հանդիսանում է մարզակենտրոնի բացման հովանավորը և նախաձեռնողը, Թալինի շրջանի Կարմրաշեն համայնքի բարերար, բարեգործ, Իջևանի գինու և կոնյակի գործարանի հիմնադիր, սպորտի վարպետ Էմին Եղիազարյանը, ով հանդիսանում է Դյուցազնատուն մարզակենտրոնի մարզագույքի հովանավորողը։
 
Ներկա էին նաև Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սապեյանը, Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը, ինչպես նաև գրողներ, մարզիկներ, ընկերներ և հարազատներ։
 
Հայերն ապրել են, ապրում են ու սրանով մենք պիտի կերտենք և զորացնենք այնպիսի սերունդ, որը կլինի առողջ հոգով և առողջ մարմնով։ Այս կարծիքին է Աբովյան քաղաքի քահանա Տեր Զորաբը։ «Շատ ուրախ եմ, որ մեր երկրում այս փոքրիկ, գողտրիկ քաղաքում այսպիսի մեծ նախաձեռնություն է իրականացվել և կառուցվեց մի փոքրիկ մարզադպրոց։ Ինչպես եկեղեցին է տալիս մարդկանց հոգևոր կրթություն, այնպես էլ էստեղ մեր հայ պատանիները և մանուկները պետք է կրթեն իրենց մարմինը։ Առողջ հոգի առողջ մարմնում։ Վստահ եմ, որ հոգով ու մարմնով հզոր երիտասարդներ պիտի կրթվեն, որոնք կծառայեն հայոց երկրին և եկեղեցուն»,- նշեց Տեր Զորաբը։
 
Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը Ռոման Սահրադյանին հանձնեց սահմանած վերջին ռեկորդի հավաստագիրը, ինչպես նաև Դյուցազնագրքի իր անդամատոմս-վկայականը։
 
Նա իր շնորհակալությունն հայտնեց նախաձեռնության աջակիցներից Էմին Եղիազարյանին և Նշան Աճեմյանին և նրանց նվիրեց «Դյուցազնագրքի» 2-րդ հատորը։ «Այսօր մեզ համար տոն է։ Ի ուրախություն մեր դյուցազունների և սպորտի աշխարհի շատ մարդկանց կառուցվել է այս գողտրիկ անկյունը, որտեղ կրթվելու են այնպիսի հզոր դյուցազուններ, ինչպիսին է հենց Ռոման Սահրադյանը»,- ասաց Թովմասյանը։
 
Որպես տնօրեն, Ռոմանն իրեն պարտավորված է զգում։ Նա հայ երիտասարդներին ուղղորդելու է` դառնալ ապագա դյուցազուններ և գինեսի ռեկորդակիրներ։ Նա վստահ է, որ 10 տարիների ընթացքում ձեռք բերած «հայ դյուցազուն» և «գինեսի ռեկորդակիր» կոչումներն այսօրվանից կտան ցանկալի պտուղները, ինչի համար շնորհակություն հայտնեց բոլոր աջակիցներին:
 
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր