211652_close_icon
views-count83472 դիտում article-date 22:39 20-11-2021

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում՝ Սբ. Հովհաննես մատուռի բակում, օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ խաչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում բացվեց 44 մետր բարձրության խաչը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը:
 
Խաչը օծվեց հոգևորականների կողմից, ապա ելույթ ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը:

Ներկա էին նաև 44-օրյա պատերազմում նահատակված հերոս զինվորների ծնողները, հարազատները, ընկերներն ու զինակիցները:
 
Խաչը տեղադրվել է Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում, իսկ այն վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից: Նրանց ջանքերով էլ կառուցվել է խաչը՝ ի հիշատակ Արցախում նահատակված մեր հերոսների:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 635+
635+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր