211652_close_icon
views-count27403 դիտում article-date 10:43 20-11-2021

Երևանում պարեկները հերթական հետախուզվողին են հայտնաբերել. պարեկային ծառայության ստեղծման օրվանից Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են 5 տասնյակից ավելի հետախուզվողների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի գործունեության առաջին իսկ օրվանից պարեկները ծառայության ընթացքում հայտնաբերել են 5 տասնյակից ավելի հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների, ովքեր ներկայացվել են հետախուզում հայտարարված մարմնին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ նոյեմբերի 20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելու ժամանակ Խանջյան փողոցում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Արարատի մարզի բնակիչ՝ 34-ամյա Էդգար Ս-ին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս, որպես մեղադրյալ, թաքնվում էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից։ 

Վերջինս ոստիկանության Մաշոտցի բաժնից ներկայացվել է քննչական բաժին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր