211652_close_icon
views-count55705 դիտում article-date 23:22 19-11-2021

Վանաձորում՝ բազմաբնակարային շենքի տարածքում տիրում էր գարշահոտություն. նախկին քաղաքապետը նկուղային հարկը վաճառել է, իսկ բնակչին օգնության ձեռք մեկնեցին «Վեոլիա Ջուր»-ն ու Արկադի Փելեշյանը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 18-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 84/1 շենքի բնակիչները վերջապես զգացին, որ եթե «Վեոլիա Ջուրն» ու պատկան մարմինները մի քիչ հոգատար վերաբերմունք ցուցաբերեն բնակիչների նկատմամբ, ցանկացած խնդիր կարճ ժամանակում կլուծվի։

Շենքի բնակիչները տևական ժամանակ էր՝ շնչում էին գարշահոտություն, ու պատճառը նկուղային հարկում լցվող կեղտաջրերն էին։ Անգամ այդ ամենը տարածվում էր բնակարաններում։ 

Խնդիրը հրատապ լուծելու նպատակով համատիրության նախագահ Դավիթ Մակարյանը բնակիչների հետ փորձում է կապ հաստատել Վանաձորի քաղաքապետարանի պատասխանատուների հետ, սակայն, ասես, այնտեղ նստածները լինեն «Նոյի ագռավ»։ Ստիպված՝ կապ են հաստատում «Վեոլիա Ջրի» աշխատակիցների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնում օգնել բնակիչներին, ինչը կարճ ժամանակում արվում է։ 

«Վեոլիա Ջրի» աշխատակիցները դիտահորը մաքրելուց հետո տհաճ անակնկալի առջև են հայտնվում. պարզվում է՝ բազմաբնակարան շենքի նկուղը, որտեղ գտնվում է խողովակաշարի մի հատված, կողպեքով փակված է։ Տեղում պարզվում է, որ այն վաճառվել է դեռևս Վանաձորի նախկին քաղաքապետերից մեկի օրոք։ 

Այդ հարցը լուծելու նպատակով բնակիչներին օգնության է գալիս Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը և վերջինս ու «Վեոլիա Ջրի» աշխատակիցները խնդիրը լուծում են։ Մնում է՝ հետագայում անպատասխանատու բնակիչները կոյուղատարերը նորից չլցնեն հազար ու մի կենցաղային աղբով, իսկ թե «Վեոլիա Ջրի» բանվորները ինչեր են դուրս բերել դիտահորից, բառերով հնարավոր չէ ասել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր