211652_close_icon
views-count1372 դիտում article-date 23:59 18-11-2021

Կարիմ Բենզեմա. Հուսով եմ, կստանամ «Ոսկե գնդակը»

Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման անդրադարձել է «Ոսկե գնդակի» շնորհման՝ առաջիկայում կայանալիք արարողությանը:
 
«Տեսնենք, թե ինչ կլինի: Բայց ես հուսով եմ այն ստանալ:
 
Ուրախ եմ պայքարել մրցանակի համար, խաղադաշտ մտնել և գոլ խփել: Ես շատ երջանիկ եմ: Հուսով եմ, այսպես էլ կշարունակվի:
 
Բոլոր դեպքերում, մեր հիմնական նպատակներից մեկը պետք է լինի աշխարհի առաջնությունը՝ հաշվի առնելով, թե ինչ կազմ ունենք: Մենք պետք է լավ պատրաստվենք՝ մեր նպատակներին հասնելու համար», ասել է Բենզեման:
 
Այս մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 խաղի, դարձել 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր