211652_close_icon
views-count22459 դիտում article-date 19:54 18-11-2021

Առինջ գյուղում 62-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. վերջինս տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Առինջ գյուղի 25-րդ փողոցում Կոտայքի մարզի բնակիչ՝ 62-ամյա Վասպուրական Զոհրաբյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ՝ 3-ամյա Արամ Վ-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ երեխային տեղափոխել են Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր