211652_close_icon
views-count1556 դիտում article-date 20:57 18-11-2021

«Սպարտակի» խաղացողին պաշտոնապես սպանության փորձի մեղադրանք են ներկայացրել

Նիդերլանդների դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Քուինսի Պրոմեսին՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի համար:
 
Այժմ դատախազությունը մտադիր է ֆուտբոլիստին հանցագործության համար պատասխանատվության ենթարկել:
 
2020 թվականի վերջում Պրոմեսի հորեղբոր տղան նրան մեղադրել է դանակով վնասվածքներ հասցնելու մեջ: Երեկույթի ժամանակ նրանք վիճաբանել են և՝ մի քանի հոգու վկայությամբ, ֆուտբոլիստը հորեղբոր տղային դանակով հարվածել է:
 
Տուժածը ծնկի վնասվածք է ստացել և հավանաբար, դրա հետևանքները կմնան ամբողջ կյանքում: Միջադեպը տեղի է ունեցել ամռանը: Պրոմեսը մեղադրանքներն անհիմն է համարել:
 
Այս տարվա մայիսին ոստիկանությունն ավարտել է նախաքննությունը և գործը փոխանցել Ամստերդամի դատախազություն:

Նմանատիպ նյութեր