211652_close_icon
views-count2206 դիտում article-date 22:21 18-11-2021

Չլսեցինք որևէ հոդաբաշխ պաշտոնական խոսք, թե իրականում քանի՞ զոհված և քանի՞ գերեվարված զինվոր ունենք. Նաիրա Զոհրաբյան

Երեկ բոլորս շունչներս  պահած սպասում էինք Բաքվից Երևան եկող Մուրադովի ինքնաթիռին։ Մայրերից շատերը վստահ էին, որ իրենց գերեվարված որդիներին է բերելու Մուրադովը։ Մուրատովը բերեց մեկ հայ զինվորի դի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա, նշել է. «Նույն այդ ժամին խորհրդարանական մեծամասնության որոշ «ռագատկաներ» որոշել էին «աձին նա աձին» Ռուսաստանի հետ «բլիժնի բոյ» մտնել և ԱԺ սյունազարդ դահլիճից ծորում էին՝ «անվտանգության բարձիկները իրենք պետք է ապացուցեն՝ բարձի՞կ են, թե՞ ծակած փուչիկ։


Անհրաժեշտության  դեպքում նոր դաշնակիցներ կգտնենք։ Ժամանակն է եկել, որպեսզի տանք մեր դաշնակիցների գնահատականը»։ Իհարկե, ոչ մեկի հերոսական դուխը այդպես էլ չհերիքեց տալ մեր ռազմավական դաշնակցի գնահատականը, բայց սույն հերոսական մռնչյունների արանքում մենք էդպես էլ չլսեցինք  որևէ հոդաբաշխ պաշտոնական խոսք, թե իրականում քանի՞ զոհված և քանի՞ գերեվարված զինվոր ունենք Սյունիքի վերջին մարտերի արդյունքում։

Եվքանի որ յուրաքանչյուրս արդեն սովորել ենք առավել հավաստի տեղեկություններ ստանալ մեր աղբյուրներից, ահա ուրեմն, իմ աղբյուրները վստահեցնում են, որ հենց այս պահին մենք ունենք 30 գերեվարված զինվոր, որոնց թվում են նաև անհետ համարվողները։  

Հուսամ, պաշտոնական կառույցները առանց արծրունաբանության՝ կանդրադառնան այս խնդրին։

Ադրբեջանական սոցիալական ալիքները ողողված են մեր զինվորներին նվաստացնեող սարսափելի տեսարաններով ու դրանք տեսնում են նաև զինվորների մայրերը, երեխաները, կանայք։ 

Վատ չէր լինի նաև, որ հայ ժողովրդի դարվոր պատմության ամենահաջողված պաշտպանության նախարարը գոնե այսօր, կրակի դադարից մեկ օր անց՝ ասելիք կունենար այդ մայրերին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր