211652_close_icon
views-count86307 դիտում article-date 10:12 18-11-2021

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 56-ամյա վարորդը Scania բեռնատարով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Սիսիանի փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 56-ամյա  Լևոն Կարապետյանը իր վարած  Scania R420 մակնիշի բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195.5-րդ կմ հատվածում  դուրս է եկել  հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել ճանապարհի արգելապատնեշին և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Լ. Կարապետյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության  Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր «Մարկո Գրուպ» ՍՊԸ-ում՝  որպես վարորդ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր