211652_close_icon
views-count52552 դիտում article-date 15:39 16-11-2021

Պայթյուն Շիրակի մարզում. 18-ամյա տղան հիվանդանոց է տեղափոխվել զորամասի և գերեզմանների հարևանությամբ գտնվող տարածքից. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել  Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետը:

ժամանել է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արտյոմ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյումրիի բնակիչ, 18-այա Տիգրան Ու.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող զորամասի և գերեզմանների  հարակից ճանապարհից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն:  Ոստիկաններն արդեն հայտնաբերել են դեպքի վարը, որտեղ սահմանազատել են տարածքը և այս պահին աշխատում են փորձաքրեագետները:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Փաստի առիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր