211652_close_icon
views-count28017 դիտում article-date 12:18 16-11-2021

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan Murano-ն և Opel-ը. օպերատիվ են գործել պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են Nissan Murano և Օpel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկսանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:

Ոստիկանությունը պարզում է  վարորդների ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Nissan Murano-ի վարորդը կին է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր