211652_close_icon
views-count4233 դիտում article-date 20:46 15-11-2021

Ռուբեն Հակոբյան. «Ես հանցագործության մասին հայտարարություն եմ անում. կամ ընդունեք, կամ իմ դեմ քրեական գործ հարուցեք». aravot.am

Aravot.am-ը գրում է. «Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով անցած գիշեր Հայաստանի արեւելյան սահմաններին թշնամական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի զինվորների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Մի բան կարող եմ ասել: Այն, ինչ որ արվում է, արվում է պայմանավորվածության շրջանակներում: Կապան-Գորիս ճանապարհին, որ անցակետը դրեցին, դա, եթե չեմ սխալվում, Հրանտ Բագրատյանն էր ժամանակին բացահայտել, ըստ որի նախկինում պաշտոնազրկված Վաղարշակ Հարությունյանը, որ վերջը հասավ նրան, որ այս իշխանության օրոք իրեն բերեցին, պաշտոն տվեցին, անցած տարվա դեկտեմբերին գնացել եւ հուշագիր է ստորագրել:

Այսինքն, ադրբեջանցիներն անում են այն, ինչ պայմանավորվել են: Այս գիշեր կատարվածը նույնպես պայմանավորվածության շրջանակներում է: Դրա համար Նիկոլ Փաշինյանից, կառավարությունից կատարվածին ոչ մի արձագանքում չկա: Իմունիտետից, դիմադրողականությունից զուրկ մի իրավիճակ է: Մարդիկ մտածում են, թե երիտասարդներին ոնց հանեն Հայաստանից, որովհետեւ տեսել են, որ պատերազմի ժամանակ բանակը անտեր է մնացել, որ իր որդին անպաշտպան է:

Ես հայտարարություն եմ անում հանցագործության մասին: Կամ  ընդունեք որպես հայտարարություն, կամ իմ դեմ քրեական գործ հարուցեք: Սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 8-ը պատերազմական գործողությունները ղեկավարել են տգետ ամուսինները: Հայտնի բունկերը, որտեղ ամեն ինչ պետք է գաղտնի լիներ, որտեղ մտնել չեն թողել մարտական գեներալներին, նախագահներին, բայց եղել են նվաստացված ու սերժանտացված իրենց սրտի գեներալները, այնքան է նման եղել բարդակի, որ թուրքական կողմը ամբողջությամբ տիրապետել է ամեն ինչին:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայում։

Նմանատիպ նյութեր