26187 դիտում
21:25 15-11-2021
Սյունիքում ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ սահմանն ապօրինի հատելու դեպքով քրեական գործ է հարուցվել
Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«2021թ. նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողների կողմից առանց թույլտվության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի վարչական տարածքին հարող ՀՀ պետական սահմանը հատելու և ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ առաջանալու, ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին մոտենալու, այնտեղ գտնվող ՀՀ ԶՈՒ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու, ՀՀ տարածքի այդ մասը Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացնելու դեպքի առթիվ ՀՀ Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասով և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով:
Քրեական գործի շրջանակներում, հակառակորդի գործողություններից զատ քննության առարկա է դառնալու նաև նշված մարտական դիրքերին թշնամական ուժերի մոտենալը հնարավոր դառնալու, այդ դիրքերից ՀՀ ԶՈւ զինծառայողների հեռանալու հանգամանքները:
Դրանց կապակցությամբ ևս կտրվել իրավական գնահատականներ»,- նշված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր
2736 դիտում
16:52 26-12-2019
Սամվել Ուզունյանի կողմից սահմանը հատելու դեպքով հարուցվել է քրեական գործ
1451 դիտում
12:35 11-12-2020
ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրգործ. ԱԱԾ
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան