Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեսքանյանը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Զինվորի տանը:
Զինվորի տանը կնշվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, ներկա կլինեն հերոսի ընտանիքն ու Արթուր Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ 2016-ին Բրազիլիայում նվաճելով օլիմպիական ոսկին, Արթուր Ալեքսանյանը
ներկայացել էր Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկով և հաղթանակը նվիրել հենց նրան:
Արթուր Ալեքսանյանը Զինվորի տուն է բերելու այդ նույն շապիկը, որով ներկայացել էր Օլիմպիական խաղերին:
Հրավիրում ենք լուսաբանման: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-ին,
Զինվորի տանը՝ Ռոբերտ Աբաջյանի անվան սրահում:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեսքանյանը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Զինվորի տանը
2021.11.15 15:34


