211652_close_icon
views-count117658 դիտում article-date 11:50 15-11-2021

Սպանություն Երևանում. Քանաքեռի սեփական տներից մեկում հայտնաբերվել է 54-ամյա տղամարդու դի. ժամանել են Երևանի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին,  սպանություն  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին  ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյան  3/3  հասցեում տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամանել են ոստիկանության Երևան  քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավդոշիևի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանն ու նույն վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վազգեն  Մամիկոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Օքսեն Հարությունյանի և Գագիկ Համբարձումյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար  Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Պարեկները սահմանազատել են տարածքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը՝ հյուրասենյակում՝ անկողնում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա դեմքին կան բռնության հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի  բնակիչ,  54-ամյա  Տիգրան Կ.-ն էր:

Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթունի  քննչական բաժնի պետ Վ. Մամիկոնյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: Խմբի ղեկավարի որոշմամբ էլ հարուցվել է քրեական գործ:

Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ այն հարուցվել է  ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում  քննիչները և աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են  մահացածի հետ գտնվող ենթադրյալ անձանց ինքնությունը:

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է  նաև, որ դեպքի վայրից պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Սևակ Առաքելյանն ու Ժակ Մանվելյանը Քանաքեռ-Զեյթունի  ոստիկանություն են ուղեկցել  2 տղամարդու, որտեղ պարզում է նրանց ինքնությունն ու ինչ առնչություն ունեն նշված դեպքին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր