211652_close_icon
views-count7126 դիտում article-date 09:25 15-11-2021

ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյան 80. հոբելյանական ցուցահանդես. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ընտանիքը նախաձեռնել է նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացել հոբելյանական ցուցահանդես:

Ցուցահանդեսին մասնակի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:


2021-ի նոյեմբերի 16-ին ժամը 13:00-ին, Հայաստանի նկարիչների միությունում կբացվի ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի /1941-2020թթ/ հոբելյանական ցուցահանդեսը:

Ներկայացված կլինեն նկարչի բոլոր ժամանակների ստեղծագործությունները՝ ժանրային բազմազանությամբ ու հարուստ ներկապնակով:

Հոբելյանական ցուցահանդեսին առաջին անգամ ընդգրկուն կներկայացվեն Վլադիմիր Աբրահամյանի նկարազարդած գրքերը:

Նկարիչը 250-ից ավելի գրքի ձևավորման հեղինակ է:

Վ. Աբրահամյանն իր ուրույն տեղն ունի հայ և արտասահմանյան գրականության /այդ թվում`թարգմանություններ/ գրքի ձևավորման  գործում:

Կցուցադրվի նրա ձևավորված գրքերի մի մասը և դրանց էսքիզները:
 
Երկուօր՝նոյեմբերի 18-ինև 20-ին նկարչի ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ցուցասրահում  նկարելու իրենցվ արպետի մոլբերտի վրա, վարպետի վրձիններով:


Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում /ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, ՉինաստանՌուսաստան/:

Վլադիմիր Աբրահամյանը մեծ վաստակ ունի նաև որպես մանկավարժ:

Նա երկար տարիներ դասավանդել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Աբովյանի պետական քոլեջում:

Նրա ուսանողներից շատերն այսօր համարձակ քայլեր են կատարում կերպարվեստի ոլորտում:
 
Վ. Աբրահամյանի ձևավորած գրքերի մի փոքր հատված
«Ֆրանսիական ժողովրդական հեքիաթներ»
Հրաչյա Հովհաննիսյան - «Մենության օրեր», «Հուշերի երեկո»
Հենրիկ Մալյան - «Երկխոսություն երրորդի համար»
Ստեփան Պողոսյան- «Ինձ բահ տվեք»
Հովիկ Հովեյան - «Արեգակն արդար», «Արահետ», «Թափառական ամառներ»
Լևոն Խեչոյան- «Խնկի ծառեր»
Դավիթ Մուրադյան- «Ուզում եմ պատմել»
Դավիթ Հովհաննես- «Քրոնիկոն»
Վազգեն Սարգսյան- «Խաղ»
Ակսել Բակունց- «Բան ու գործ»
Զորայր Խալափյան- «Ճերմանց մխիթարություն»
Արամ Հովհաննիսյան - «Ցավի ակունք»
Լևոն Պողոսյան - «Մաֆիա», «Ադամանդե մատանին»
Ալբերտ Քամյու - «Ժանտախտը»
Արաբ Շամիլով- «Դմդմ բերդը»
Քնյութ Համսուն- «Սիրո ստրուկները»
Սմոյե Շամո- Զոզան, Դելի Գոլա, Դելի վանե
Խաչիկ Հրաչյան- «Երկեր»
Ալիմ Կեշոկո- «Կոտրված պայտ»
Արթուր Կլարկ- «Լուսնափոշին»
Ղուկաս Սիրունյան- «Բաբելոն Բաբելոն»
Զավեն Կասյան- «Հավատի կանթեղ»
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր