211652_close_icon
views-count65346 դիտում article-date 10:15 14-11-2021

Ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. 32-ամյա փրկարարը Kia Cerato-ով բախվել է ծառին. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց  Ձորի մարզում: Ժամը  00:30-ի սահմաններում Մալիշկա գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Դավթյանը իր վարած Kia Cerato մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի  129.6-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան ավտոմեքենայից դուրս են բերել  օպերատիվորեն  դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Եղեգնաձորի  թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի  շտապօգնության ավտոմեքենային:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Ս. Դավթյանը մահացել է:

Օպերատիվորեն  ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Բաբայանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական  կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  ավագ քննիչ  Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Դավթյանը աշխատում էր ԱԻՆ ՓԾ Վայոձ Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր