211652_close_icon
views-count1639 դիտում article-date 21:44 12-11-2021

Վահան Քերոբյանը հանդիպել է ՀՀ-ում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Այսօր հանդիպել եմ ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեի հետ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Խոսել ենք այս տարի հուլիսի վերջին Վրաստան կատարած այցիս եւ հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ տարվող ընթացիկ աշխատանքների մասին։

Մեր վրացի գործընկերոջը նաեւ փոխանցել եմ Հայաստանի բիզնես ասոցիացիաների, այդ թվում՝ նեղ ոլորտային ասոցիացիաների եւ միությունների կոնտակտներ, որ համատեղ ակտիվացնենք երկու երկրների բիզնես համայնքների միջեւ համագործակցությունը», - գրել է Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր