211652_close_icon
views-count33607 դիտում article-date 18:00 10-11-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. հարազատների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. վնասել են նրանցից մեկի ավտոմեքենան 

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաներում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան թաղամասի փողոցներից մեկի տան մոտ դանակահարություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները։

Ոստիկանները տեղում պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի նշված փողոցի տներից մեկի բնակիչներ՝ 25-ամյա Աղվան Ալեքսանյանը, 29-ամյա Վաչագան Ալեքսանյանը և 31-ամյա Արման Ալեքսանյանը միմյանց հետ վիճաբանելու ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ 

Նույն ժամանակահատվածում նրանցից մեկը դիտավորությամբ վնասել է Արման Ալեքսանյանի Opel մակնիշի ավտոմեքենան։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նմանատիպ նյութեր