211652_close_icon
views-count1588 դիտում article-date 15:32 10-11-2021

Կրեմլում պատասխանել են Պուտինի եւ Բայդենի հնարավոր հանդիպման վերաբերյալ հարցին

Ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել Է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հնարավոր հանդիպումը հաջորդ տարվա սկզբին, նշելով, որ ամեն ինչ հնարավոր Է, բայց ռեալ պայմանավորվածություն առայժմ չկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Պուտինը եւ Բայդենը կարող են մինչեւ այս տարվա վերջը առցանց ձեւաչափով զրույց ունենալ, իսկ 2022 թվականի սկզբին՝ անձնական հանդիպում:

«Իսկապես, ամեն ինչ հնարավոր Է, ռեալ պայմանավորվածություններ առայժմ չկան: Հենց որ դրանք լինեն, մենք կհաղորդենք»,-Պեսկովն ասել Է լրագրողներին՝ մեկնաբանելով այդ տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր