211652_close_icon
views-count1189 դիտում article-date 23:59 09-11-2021

Սուլշերը մի շաբաթով մեկնել է Նորվեգիա. ակումբում զարմացած են

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներն ու աշխատակիցները զարմացած են գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի մի շարք որոշումներից:
 
Երկուշաբթի օրը 48-ամյա մասնագետը մասնավոր ինքնաթիռով՝ իր ընտանիքի հետ միասին մեկնել է Նորվեգիա: Դրանից առաջ մարզիչը այն խաղացողներին, որոնք հավաքականներ չէին հրավիրվել, մեկ շաբաթ հանգիստ է տվել:
 
Այդ որոշումը զարմացրել է ակումբի խաղացողներին և աշխատակիցներին: Թիմում դա համարել են անսպասելի:
 
Երկուշաբթի օրը պաշտպան Ռաֆայել Վարանը ժամանել էր «ՄՅՈւ»-ի մարզաբազա, որպեսզի բժշկական հետազոտություն անցնի, իսկ Մարկուս Ռեշֆորֆը, որը հրաժարվել էր Անգլիայի հավաքական մեկնել, պետք է մարզվեր՝ մարզավիճակ ձեռք բերելու համար:
 
Թիմի մնացած խաղացողները մարզաբազայում չեն եղել շաբաթ օրվանից:

Նմանատիպ նյութեր