211652_close_icon
views-count63274 դիտում article-date 20:16 09-11-2021

Արտակարգ դեպք՝ Վայոց Ձորի մարզում. հակառակորդը կրակոցներ է արձակել Խաչիկ գյուղում հողային աշխատանքներ կատարող գյուղացու ուղղությամբ. վնասվել է տրակտորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։30-ից մինչև 13։55-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել Խաչիկ գյուղի հողատարածքներում աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ 

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վնասվել են տրակտորի ապակիները։ 

SHAMSHYAN.com-ը փորձում է պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալ միջադեպի մասին, իսկ գյուղ այցելած Վայոց Ձորի մարզպետարանի և տեղում ծառայություն կատարող ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի ծառայողները գյուղացիներին ասել են, թե տեղի ունեցած միջադեպի մասին պետք չէ աղմուկ բարձրացնել։

 

Նմանատիպ նյութեր