211652_close_icon
views-count3074 դիտում article-date 18:15 09-11-2021

Մոսկվայի «Սպարտակը» մեկնաբանել է Մխիթարյանի մասին լուրերը

Մոսկվայի «Սպարտակի» մամլո-ծառայության ղեկավար Դմիտրի Զելենսկին հերքել է այն տեղեկությունները, թե ակումբը հետաքրքրված է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով:
 
«Դա ճիշտ չէ: Ակումբը այդ խաղացողով հետաքրքրված չէ», ասել է Զելենովը:
 
Ավելի վաղ VBET News՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին, հայտնել էր, որ «Սպարտակը» քննարկում է Հայաստանի հավաքականի 32-ամյա առաջատարի ձեռքբերման հարցը:
 
Հռոմեացիների հետ Մխիթարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2022թ. հունիսը: Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը Ա սերիայում՝ «Ռոմայի» կազմում մասնակցել է 11 խաղի, դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր