211652_close_icon
views-count2575 դիտում article-date 21:21 08-11-2021

Չավի. Արդարացում չի լինելու. իմ առաքելությունն է՝ ետ բերել ամբողջ կորցրածը

«Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ պատրաստ է ակումբում աշխատանքին և անհաջողության դեպքում արդարացումներ չի փնտրելու:
 
«Ես այստեղ պատրաստված եմ եղել: Իմ ԴՆԹ-ն նույնն է մնացել: Պետք է մեր վրա վերցնենք պատասխանատվությունը, գնդակը վերահսկել, պահեր ստեղծել և խաղալ ինտենսիվ: Մեր առաքելությունն է՝ ետ բերել այն ամենը, ինչ կորսվել էր:
 
Սկզբի համար մեզ նոր կանոններ են անհրաժեշտ: Դրանք խիստ են լինելու: Դա ոչ թե կոշտության, այլ՝ նորմերի հարց է: Երբ մեր հանդերձարանում նորմեր կային, ամեն ինչ լավ էր ընթանում: Երբ դա չկար, խնդիրներ էին առաջանում: Այնպես որ, կարգուկանոնը անհրաժեշտ է: Պետք է պրոֆեսիոնալ լինել:
 
Սպասելիքներն ու պահանջները ամենաբարձրն են լինելու: Մենք չենք փնտրելու արդարացումներ», ասել է Չավին:
 

Նմանատիպ նյութեր