211652_close_icon
views-count2467 դիտում article-date 23:59 08-11-2021

Ժոզե Մոուրինյոն դժգոհել է ակումբում ստեղծված իրավիճակից

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհել է ակումբում ստեղծված իրավիճակից:
 
«Այստեղ ես ստիպված եմ պաշտպանվել և իմ զգացմունքները թաքցնել, թե ինչ է կատարվում: Հնարավոր է, մի օր հասկանամ, ինչու են որոշակի բաներ տեղի ունենում: Կան իրավիճակներ, որոնց էությունը տարիներ շարունակ քողարկված է մնում: Մի օր կհասկանամ:
 
Քանի դեռ մաթեմատիկորեն հնարավոր է, ես կասեմ, որ նպատակը չորրորդ տեղն է: Մի քանի մրցաշրջան շարունակ «Ռոման» գրավում էր 6-րդ կամ 7-րդ տեղը:
 
Ամռանը ակումբը ջանքեր գործադրեց, բայց դա ավելի շուտ արագացված տրանսֆերային գործունեություն է, քան՝ երկարաժամկետ շինարարություն: Ես չեմ կարծում, որ «Ռոմայի» կազմն ավելի ուժեղ է, քան՝ նախորդ տարի: Մենք փորձառու խաղացողներ ենք կորցրել, իսկ նրանց փոխարինողներին դեռ չի հերիքում փորձը:
 
Ես եռամյա պայմանագիր ունեմ: Այս մրցաշրջանը կարող է ցավոտ լինել հոգուս և մարմնիս համար, բայց իմ համար ավելի կարևոր է հասկանալ այն, ինչ չի հաջողվել հասկանալ մինչև ակումբ գալը: Հիմա ես ավելի շատ բան գիտեմ, քան՝ երկու ամիս առաջ», ասել է Մուորինյոն:

Նմանատիպ նյութեր