211652_close_icon
views-count34490 դիտում article-date 17:11 08-11-2021

Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին. Մարիամ Մերաբովա

«Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին:
 
Ճանաչված երգչուհի Մարիամ Մերաբովան՝ «Միրայֆ» նախագծի եւ ջազային-էստրադային խմբի ուղեկցությամբ նոյեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Գրիր ինձ ...» խորագիրը կրող յուրօրինակ համերգով:  Մերաբովայի հետ ելույթ կունենա նաև տաղանդավոր երգիչ, երգահան՝ Նոդար Ռևիան, որը հայտնի է հանդիսատեսին  ռուսաստանյան հայտնի հեռուստանախագծերից, ով նաև MUZ-TV ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիր է։ Նրա երգերը համեմված են վրացական բույրով, առանձնահատուկ սրտառուչ զգայունությամբ և կատարողական վառ անհատականությամբ։
 
Մերաբովայի համար. «Հայրենիքում ունեցած յուրաքանչյուր համերգ ինձ համար երջանկություն է, ես սրտի թրթիռով եմ սպասում այդ համերգներին: Ինչ վերաբերում է այս համերգին, սա մեծամասշտաբ մենահամերգն է ֆիլհարմոնիայի բեմում՝ առաջին անգամ առանց ամուսնուս՝ Արմեն Մերաբովի: Մինչ այս, մենք բազմիցս հանդես ենք եկել այս հրաշալի ու պատմական բեմի վրա՝ ձեռք ձեռքի տված: Բայց իմ անձնական կորուստն ինձ չընկղմեց վշտի մեջ, որովհետեւ որպես հավատացյալ մարդ՝ ես հավատում եմ հավերժական կյանքի ու հավերժական սիրո գոյությանը: Ինձ հետ է  նրա երաժշտությունը, որը շարունակում է հնչել, ինչը նշանակում է, որ ամեն դեպքում ես Արմենի հետ եմ,  մենք բեմի վրա ենք»:

«Գրիր ինձ»-ը երգի վերնագիր է, որի հեղինակը  նախկին ջազային երաժիշտ է, իսկ այժմ՝ հոգեւորական: Համանուներգն այնքան հոգեգարազատ էսիրված երգչուհուն, որումամփոված է նրա ամենանվիրական զրույցը, մտքերն ու  հույզերը, ինչ էլ հանդիսացավ գլխավոր  պատճառ այս համերգն անվանելու «Գրիր ինձ»:
Համերգն իրականություն է դառնում Էմիլ Կարատի նախաձեռնությամբ, գործընկերներն են «FLYONE Armenia» ավիաընկերությունը, «InfoExpert» եւ «Rent a car» ընկերությունները:

Համերգի ծրագրում ներառված են երգեր՝ մայրիկի, հայրենիքի, սիրո մասին, հերոսների հիշատակին: Կհնչեն դաշնակահար եւ կոմպոզիտոր Արմեն Մերաբովի հեղինակային երգերը, գրված Մարիամ Մերաբովայի խոսքերի հիման վրա: Հանդիսատեսը կլսի նաեւ գլուխգործոցներ խորհրդային ժամանակաշրջանի ոսկե ֆոնդից՝ Կոնստանտին Օրբելյան, Անդրեյ Էշպայ, Վադիմ Գամալեյ, Առնո Բաբաջանյան, Իգոր Կրուտոյ, Յուրի Բիրյուկով, Մարկ Մինկով, Վլադիմիր Վիսոցկի, Վալերի Զուբկով, Մարկ Ֆրադկին, Ժորժ Կառվարենց, կհնչեն հեղինակային երգեր՝ գրված Ռոբերտ Ռոժդեստվենսկու, Վերոնիկա Տուշնովայի, Եվգենի Դոլմատովսկու, Մարինա Ցվետաեւայի խոսքերի հիման վրա:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր