211652_close_icon
views-count8158 դիտում article-date 15:16 08-11-2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջատար նավն ու ականակիրը ժամանել են Վրաստան

ԱՄՆ ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney  նավը և Porter ականակիրը մտել են Բաթումի նավահանգիստ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում ԱՄՆ դեսպանությանը, գրում է Tert.am-ը:

«Բարի գալուստ, Mount Whitney և Porter: Հինգ տարի անց ԱՄՆ ՌԶՈւ Վեցերորդ նավատորմի առաջատար Mount Whitney-ն վերադարձել է Վրաստան: Mount Whitney-ի համար սա ծանոթ նավատորմ է, այն արդեն հինգ անգամ եղել է այստեղ»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Ներկա պահին Սև ծովում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու նավ, որոնց գործողություններին հետևում են Սևծովյան նավատորմի ուժերը: ԱՄՆ Վեցերորդ նավատորմից ավելի վաղ հայտնել էին, որ նավերն ուղևորվում են Սև ծով՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր