211652_close_icon
views-count42389 դիտում article-date 12:54 08-11-2021

Խոշոր ավտովթար Էջմիածնում. բախվել են Toyota Land Cruiser-ը, Priora-ն և 06-ը. Toyota-ն էլ մխրճվել է արագ սննդի կետի տարածք. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին և Իսակով փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի  մարզի բնակիչներ, 23-ամյա Արթուր Մանասերյանի վարած Priora մակնիշի,  21-այա Տիգրան Համբարձումյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և 41-ամյա Արման Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2106 –ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Ա. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով  Toyota Land Cruiser-ը մասամբ մխրճվել է «MAX food» սննդի կետի տարածք:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր