211652_close_icon
views-count37106 դիտում article-date 23:33 07-11-2021

Նոր մանրամասներ Շիրակի մարզում հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու դեպքից. պարզվել է մահացածի ինքնությունը, հայտնաբերվել է վարորդն ու BMW X-6-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում վրաերթի հետևանքով մահացած տղամարդու ինքնությունը:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Առաքելյանն էր:
 
Նույն օրը, ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ու որոնողական, իսկ հետո՝ բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Ախուրյանի բաժին է կամավոր ներկայացել Երևանի բնակիչ, 34-ամյա Հմայակ Ա.-ն, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05:30-ի սահմաններում, ինքը՝ վարելով Գյումրիում բնակվող իր ընկերոջ, 21-ամյա Աշոտ Ա.-ի BMW X-6 մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ հարուցված գործի շրջանակում Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի քննիչի որոշմամբ նա ձերբակալվել է, ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում անհայտ վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում վրաերթի էր ենթարկել 55-60 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Օպերատիվորեն դեպքի վայրէի ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մ. Մխիթարյանը։ 

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և ավագ քննիչ Պ. Նալբանդյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Պ. Նալբանդյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկել էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
 
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր