211652_close_icon
views-count2424 դիտում article-date 21:16 07-11-2021

«Լիվերպուլը» հետաքրքրված է Զախարյանի ծառայություններով. Liverpool News

«Լիվերպուլը» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է Liverpool News-ը։

Մերսիսայդցիները միացել են 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին, որին արդեն վաղուց հետևում են «Չելսին», «Բարսելոնան» և այլ ակումբներ։ Արսենի տրանսֆերային արժեքը 15 մլն եվրո է գնահատվում, հայտնում է Armsport.am-ը:

Հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս դիտարկել է Արսեն Զախարյանին հրավիրելու տարբերակը, բայց դեռևս պաշտոնական շփումներ չեն եղել ֆուտբոլիստի կամ նրա ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր