211652_close_icon
views-count49885 դիտում article-date 15:42 06-11-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը վերջինս էլ բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվել՝ փակելով ճանապարհը, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ֆուչիկի փողոցի թիվ  29 շենքի դիմաց բախվել են Volkswagen և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ 

​Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Volkswagen-ը, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ փրկարարական ջոկատից  մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկակա նօգնությունից՝ հայտնելով, որ իրենք չեն տուժել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-դ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, այնուհետև քաղաքացիների ու պարեկների օգնությամբ դարձի են բերել Volkswagen-ը, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Դեպքի վայրում պարեկները քաղաքացիներին հորդորում էին, որպեսզի կրեին պաշտպանիչ դիմակներ, մի քանի քաղաքացիների էլ, ովքեր պատճառաբանում էին, թե դիմակը մոռացել են տանը, պարեկները իրենք դիմակներ էին բաժանում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր