211652_close_icon
views-count91630 դիտում article-date 09:29 06-11-2021

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ 28-ամյա վարորդը BMW-ով մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել է դաշտում․ կա 1 զոհ․ 1 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, նոյեմբերի 5-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի բնակիչ 28-ամյա Արայիկ Ալեքսանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածի դաշտամիջյան գոտում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Ալեքսանյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ 25-ամյա Ժորա Մալերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խոմբը՝ բաժնի պետ Ա․ Չթչյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Ստեփանավանի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքնենան տեղափովել է Ոստիականության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր