211652_close_icon
views-count58966 դիտում article-date 23:26 05-11-2021

Ողբերգական դեպք՝ Վանաձորում. միջնակարգ դպրոցի տնտեսվարը իր ընկերուհու ներկայությամբ գերեզմանատան տարածքում ինքնասպան է եղել

Երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, ով hաjտնել է, որ Վանաձոր քաղաքի Շահումյան գյուղի գերեզմանատան տարածքում ծառից կախված դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ոստիկանության Գոգւարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։ 

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի գլխավորությամբ։

Փրկարարները, ոստիկաններն ու քննիչները Շահումյան գյուղի նոր գերեզմանատան վերևի հանդամասում ծառից կախված հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ՝ 42-ամյա Վ. Վ-ի դին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա աշխատում էր Լոռու մարզի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես տնտեսվար և նա այդ քայլին դիմել է իր 35-ամյա ընկերուհու ներկայությամբ և ինքնասպանությունը կատարել է ճոպանի գործադրմամբ։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր