211652_close_icon

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել

views-count1730 դիտում article-date 20:22 05-11-2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը,ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջաններում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։
 

Նմանատիպ նյութեր