211652_close_icon
views-count1339 դիտում article-date 22:14 04-11-2021

Բասկետբոլի ֆեդերացիան արգելափակել է նախորդ տարվա չեմպիոնի մասնակցություն մրցաշարին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրապարակել է VBET Ա-լիգայի մասնակից թիմերի անունները, որտեղ բացակայում են 2020-21 մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի Սիթի»-ի և «Մեդ Ֆոքսիս»-ի անունները:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց «Վահագնի Սիթի» և «Մեդ Ֆոքսիս» բասկետբոլային թիմերի բացակայությունը Ա լիգայում :

«Երկու թիմերն ունեին առարկություններ, որոնք կապ չունեին բասկետբոլի հետ: Այն ծրագրերը ,որոնք իրենք իրենց առջև դրել էին, որևէ առնչություն չունեին լիգայի հետ, ուստի ես ինքս եմ որոշել արգելափակել իրենց մասնակցությունը»,-ասաց նա: Հրաչյա Ռոստոմյանի խոսքով` նախատեսվում է ստեղծել նոր ՝ Անդրկովկասյան լիգա, որտեղ կներգրավվեն Ա լիգայից դուրս մնացած այդ թիմերը:

«Ես առաջարկ եմ ստացել Հայաստանում  մեկ ուրիշ միջազգային լիգա ստեղծելու վերաբերյալ, որին տվել եմ դրական պատասխան: Միջազգային լիգայում Հայաստանի բասկետբոլի առաջնության 20-21թթ մրցաշրջանի չեմպիոն «Վահագնի Սիթի»-ն և «Մեդ Ֆոքսիս»-ը կներգրավվեն Անդրկովկասյան լիգայում ,որտեղ հնարավոր է մասնակցեն թիմեր Ռուսաստանից և Վրաստանից»,-եզրափակեց նա:

 Հայաստանի բասկետբոլի Ա-լիգայի բացման արարողությունը կմեկնարկի էրեբունի-ԲԿՄԱ խաղով` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նոյեմբերի 6-ին` ժամը 15:00-ին :

Նմանատիպ նյութեր