ՌԴ հետաքննչական հանձնաժողովի՝ տրանսպորտի հարցերով միջտարածաշրջանային հետաքննության վարչությունը հայտնել է Իրկուտսկի մարզում ԱՆ-12 ուղևորատար ինքնաթիռի կործանման նախնական վարկածները։
Ավիավթարի հավանական պատճառներ են դիտարկվում օդաչուների, եղանակի կամ տեխնիկական անսարքության գործոնները։
Հիշեցնենք, որ Յակուտսկից Իրկուտսկ թռչող օդանավը ռադարների էկրանից անհետացել է տեղի ժամանակով ժամը 19։45-ին։ Այն ընկել է Պիվովարիխա գյուղի մոտակայքում և հրդեհվել։ Ինքնաթիռը պատկանում է բելառուսական «Գրոդնո» ավիաընկերությանը։ Զոհվել է 7 մարդ։