211652_close_icon
views-count33161 դիտում article-date 11:39 01-11-2021

Մեր լռության համերգում Ձեզ բացակա չենք դնի, դավիթաշենցի հերոսներ. Դավիթաշեն վարչական շրջանում բացվեց հուշարձան-խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում բացվեց հուշարձան-խաչքար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 5 հերոսների հիշատակին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միջոցառմանը ներկա էին ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը, զինվորականներ, հերոսների ընտանիքների անդամներ, հյուրեր:

Խաչքարի օրհնության կարգը կատարվեց Դավիթաշեն համայնքի հոգևոր հովիվ՝ Տեր Խորեն քահանա Մարուքյանի ձեռամբ:

Հուշարձան-խաչքարը նվիրված էր Դավիթաշենից պատերազմին մասնակցած և հերոսացված Վրեժ Մինասյանի, Հարություն Հարությունյանի, Հրայր Հարությունյանի, Նարեկ Գրիգորյանի, Գագիկ Սառիկյանի հիշատակին:

Իր խոսքում ԵԿՄ նախագահ Ս. Միքայելյանը նշեց, որ մեր հերոսները պարտվել են ռազմի դաշտում, այլ ո՛չ պատերազմում: Ըստ նրա, մեր պետությունը արցախյան առաջին պատերազմից հետո չկարողացավ այնքան հզորանալ, որ պաշտպանի հող հայրենին, ու իրենից սկսած ոչ մեկ չգիտի, թե ինչ է սպասվում վաղը, քանի որ պատերազմը դեռ չի վերջացել:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 289+
289+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր