211652_close_icon
views-count1960 դիտում article-date 11:56 31-10-2021

Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին. Բեգլարյան

 Լոս Անջելեսի հայությունը շարունակում է կանգնել Արցախի կողքին։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն իմ պատվին, որին մասնակցում էին հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, կազմակերպությունների ղեկավարներ և նահանգային ու քաղաքային ընտրված պաշտոնյաներ:

Ուրախ էի բոլոր հայ ու օտար ելույթ ունեցողներից լսել Արցախի կողքին շարունակաբար կանգնելու անհրաժեշտության ու պատրաստակամության մասին: Ես բարձր գնահատեցի Լոս Անջելեսի հայության ներդրումը Արցախի վերականգնման ու զարգացման գործում՝ միաժամանակ ներկայացնելով առկա կարիքներից բխող կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերն Արցախում:

Հաճելի ու արդյունավետ էր նաև առանձին հանդիպում ունենալ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Armen Baibourtianին, մտքեր փոխանակել Սփյուռքի ներգրավվածության մակարդակի բարձրացման շուրջ:

Շնորհակալ եմ պարոն Բայբուրդյանին ու հյուպատոսության թիմին՝ իմ ու David Akopyanի այցի ընթացքում իրենց ցուցաբերած արժեքավոր ու շարունակական աջակցության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր